‘Մրցաշրջանի վճռորոշ հատվածում Գվարդիոլան նոր գլխացավանք ունի’

752

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Ջոն Սթոունզի ու Կևին դե Բրյույնեի առողջական վիճակի մասին, ովքեր վնասվածք էին ստացել Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Բորնմութ»-ի դեմ հանդիպման ընթացքում:

«Դե Բրյույնեն վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով: Նրա մոտ ծնկի հետ կապված խնդիրներ կան ու ամեն ինչ պարզ կլինի լրացուցիչ հետազոտությունից հետո: Ամենավատը վնասվածքի կրկնությունը կարող է լինել:

Ինչ վերաբերվում է Սթոունզին՝ մենք պարզապես որոշեցինք ռիսկի չդիմել»,- իսպանացի մասնագետի խոսքերը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Դե Բրյույնեն նոր էր վերականգնվել վնասվածքից: Բելգիացին Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 14 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ա Սերիա. «Յուվենթուս»-ը հաղթեց «Նապոլի»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Express. «Արսենալ»-ի տրանսֆերային թիրախում «Ատլետիկո»-ի նախկին աստղն է’