‘
«Օլիմպիա Էլբլոնգ» եւ «Բլենկիտնի Ստարգարդ» թիմերի միջեւ Լեհաստանի երրորդ դիվիզիոնի խաղի գլխավոր մրցավար Մարցին Լիանան փրկել է ֆուտբոլիստներից մեկին:
«Բլենկիտնի Ստարգարդի» ֆուտբոլիստ Միխալ Ցիվնիսկին մրցակցի հետ բախվելուց հետո ընկել է խոտածածկին եւ սկսել շնչահեղձ լինել: Նրա մոտ սկսվել է ապնոէ (շնչարգելություն), սակայն ոչ ոք չի նկատել, թե ինչ է տեղի ունենում: Ֆուտբոլիստին օգնության է հասել խաղի գլխավոր մրցավարը, որը վերականգնել է նրա շնչառությունը: Միխալ Ցիվնիսկին կարողացել է շարունակել հանդիպումը՝ օգնելով իր թիմին հասնել հաղթանակի:
‘