‘
Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 32-րդ տուրում մրցաշարի ետնապահների՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-«Ուիգան» հանդիպման (1:1) ժամանակ դաշտի տերերի հարձակվող Բոբի Զամորան արեւելյան մարտարվեստի ֆիլմերի օրինակով կարատեի հնարքով քիչ մնաց պոկեր մրցակցի խաղացողի գլուխը:
Միգուցե այս հնարքը բարձր գնահատեն կարատեի սիրահարները, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը այն գնահատեց կարմիր քարտով եւ 21-րդ րոպեին դաշտից հեռացրեց ֆուտբոլիստին:
‘