‘
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» և շվեդական «Մալմյոյի» հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը հանդիպման առաջին խաղակեսում հասկացել է, որ սխալ է թույլ տվել համազգեստի ընտրության հարցում։
Անգլիացի մրցավարը դաշտ է դուրս եկել դեղին շապիկով և մուգ շորտերով, որը շատ նման է եղել այս խաղում մադրիդյան ակումբի համազգեստին։ Դա բերել է նրան, որ Դիեգո Սիմեոնեի սաները մի քանի անգամ սխալմամբ փոխանցում են կատարել մրցավարի ուղղությամբ՝ կալով, թե իրենց թիմակցն է: Այս մասին գրում է իսպանական Marca-ն։
Արդյունքում Կլատենբուրգը ընդմիջման ժամանակ զգեստափոխվել է ու դաշտ դուրս եկել սև շապիկով։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» այդ խաղում հաղթեց 2:0 հաշվով։

‘