‘Մրցավարը սխալ ֆուտբոլիստի է հեռացրել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում (լուսանկարային շարք)’

914

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Սանդերլենդի» միջև անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում գլխավոր մրցավար Ռոջեր Իստը սխալվել է դրվագներից մեկում: Երկրորդ խաղակեսում «Սանդերլենդի» իռլանդացի պաշտպան Ջոն Օ՛Շին սեփական տուգանայինում գցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, սակայն մրցավարը 11 մետրանոց նշանակելուց հետո սխալմամբ կարմիր քարտ է ցույց տվել հյուրերի մեկ այլ պաշտպան Ուես Բրաունին:

Հիշեցնենք, որ թե՛ Ջոն Օ՛Շին, թե՛ Ուես Բրաունը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ են: Այդ խաղում մանչեսթրցիները 2:0 հաշվով հաղթել էին   անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի դուբլի շնորհիվ: 

Նախորդ հոդվածը‘Դիվերսիայի փորձ. 2 հայ զինվոր է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Սուարեսը շատ բան է տալիս «Բարսելոնա»-ին»’