ՄՕԿ-ը Բելառուսի երկու պաշտոնյայի զրկել է հավատարմագրից՝ Տիմանովսկայայի գործի կապակցությամբ

799

Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի Օլիմպիական խաղերում հավատարմագրերից զրկել է բելառուսցի մարզական երկու պաշտոնյաների, որոնք առնչություն ունեն թեթևատլետ Քրիստինա Տիմանովսկայայի գործի հետ․ նրան փորձել էին բռնի կերպով հայրենիք վերադարձնել այն բանից հետո, երբ նա քննադատել էր հավաքականի ղեկավարությանը։

ՄՕԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Բելառուսի թեթև ատլետիկայի հավաքականի մարզիչ Յուրի Մոիսևիչը և թիմի ներկայացուցիչ Արթուր Շումակը ստիպված են լքել Օլիմպիական ավանը։

 «Որպես նախնական միջոցառում՝ ՄՕԿ-ը չեղարկել է երկու մարզիչների հավատարմագրերը, նրանցից պահանջվել է անհապաղ լքել Օլիմպիական ավանը, և նրանք դա արել են։ Նրանց արտահայտվելու հնարավորություն կտրվի»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Մարզիչների նկատմամբ հետաքննություն է ընթանում, որի ընթացքում օլիմպիական պաշտոնյաները փորձում են պարզել Տիմանովսկայայի գործի բոլոր հանգամանքները․ մարզուհին հրաժարվել էր վերադառնալ Մինսկ և ժամանել է Վարշավա, որտեղ նրան ապաստան է տրամադրվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՅան-Կշիշտոֆ Դուդան՝ աշխարհի գավաթակիր
Հաջորդ հոդվածըChessable Masters. Արոնյանն առաջին մրցախաղում պարտվել է Լի Քուանգին