‘ՄՕԿ-ը մերժել է ուկրաինացի մարզիկներին՝ ելույթ ունենալ սեւ ժապավեններով’

701

Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժել է ուկրաինացի մարզիկներին՝ Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ ելույթ ունենալ սեւ ժապավեններով: Այսկերպ մարզիկները ցանկանում էին հարգանքի տուրք մատուցել Ուկրաինայում տեղի ունեցող բախումների ժամանակ սպանված քաղաքացիների հիշատակին:

«Սոչիում ուկրաինական պատվիրակությունը՝ ՈւՕԿ նախագահ Սերգեյ Բուբկոյի գլխավորությամբ, պաշտոնապես դիմել էին ՄՕԿ-ին՝ խնդրելով թույլ տալ ուկրաինացի սպորտսմեններին ելույթի ժամանակ կապել սեւ ժապավեններ՝ ի նշան ափսոսանքի: ՄՕԿ-ից պատասխանել են, որ Օլիմպիական կանոնադրության համաձայն՝ դա անհնար է»,- ասված է ՄՕԿ հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Տ.Ուրիխանյանն առաջարկում է կանոնակարգել լինզաների ու օպտիկական ակնոցների արտադրությունը և առևտուրը’
Հաջորդ հոդվածը‘«ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանին արգելում են կանգնել ոստիկանության շենքի մոտ’