‘Մ.Մելքումյան. Այսօր Հայաստանում չկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակից գոհ մարդիկ’

892

Այսօր Հայաստանում չկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակից գոհ մարդիկ: Այդպիսի կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը` խոսելով Հայաստանի 2013 թ. բյուջեի կատարման կառավարության հաշվետվության վերաբերյալ:

Նրա խոսքով, տնտեսվարող խոշոր սուբյեկտների կորուստները զգալիորեն գերազանցում են փոքր ձեռնարկությունների կորուստները: Արդյունքում նախատեսված 6,.2%-ի փոխարեն, տնտեսությունը 3,5% աճ է արձանագրել: Այս պայմաններում անհասկանալի է, թե բյուջեի եկամուտներն ինչպես են ավելացել 122,6 մլրդ դրամով: Աճ չկա, իսկ բյուջեի եկամուտներն ավելանում են, ընդգծել է պատգամավորը` տարակուսանք հայտնելով այս առնչությամբ: Առավել ևս, որ կառավարությունը չի կարողանում խելամիտ պատասխան տալ այն հարցին, թե որքանով են նվազել ստվերային տնտեսության ծավալները:

Մինչդեռ, շարունակել է պատգամավորը, ռիսկերը երկրում զգալիորեն մեծացել են, ինչի հետևանքով փոքր և միջին բիզնեսի շուրջ 1500 սուբյեկտ պարզապես փակվել է: Կտրուկ նվազել են վաճառքի ծավալները, ինչը հանգեցրել է ձեռնարկությունների շահութաբերության նվազման: Մոտ ժամանակներս իրավիճակն էլ ավելի կվատթարանա, և դա կապված կլինի էլեկտրաէներգիայի սակագների առաջիկա աճի հետ: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Լոնդոնի քաղաքապետը անձամբ փորձարկել է ջրցանը’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ը խորհրդակցություններ է անցկացրել ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ’