Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ նոյեմբերի 6-ին կշարունակեն պայքարը մեդալների համար։
Վազգեն Թեւանյանը դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ։
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ Հրաչյա Մարգարյանը եւ 79 կգ քաշային Արման Ավագյանը կշարունակեն գոտեմարտերը բրոնզե մեդալի համար։
