‘
Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում: 40-ամյա մասնագետը դիտարկում է «Շտուտգարտ»-ում աշխատանքի անցնելու տարբերակը: Այդ մասին հայտնում է Fussballinfos-ը:
Որպես ֆուտբոլիստ Յակինը հանդես է եկել «Շտուտգարտ»-ի կազմում 1997-1999 թվականներին: Գերմանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 30 միավոր:
Հիշեցնենք` Յակինը գլխավորել է «Սպարտակ»-ը 2014 թվականին: Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրից հետո մոսկովյան ակումբը զբաղեցնում է 6-րդ տեղը:
‘