Յակուտիայում շարունակվում են անտառային հուժկու հրդեհները, որոնց առաջացրած ծուխը պատել է ավելի քան 50 բնակավայր, այդ թվում՝ Յակուտսկ քաղաքը։
Ծխի պատճառով աշխատանքը դադարեցրել է Յակուտսկի օդանավակայանը, ժամանակավորապես սահմանափակվել է նավագնացությունը Լենա գետով։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, լաստանավերի գետանցումում կիլոմետրանոց հերթ է գոյացել։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հաղորդել են, որ Յակուտիայում արձանագրվել է անտառային հրդեհի 187 օջախ, որոնց մակերեսը կազմում է ավելի քան 100 հազար հեկտար։
Յակուտիայի անտառաների հրդեհն այնքան լայնածավալ է, որ այն կարելի է տեսնել տիեզերքից։
Փոխանցում է BBC-ն։