‘Յայա Տուրե. «Ակումբներ հետ հաղթանակ տանելը շատ լավ է, բայց ոչինչ չի համեմատվի հավաքականի հաղթանակի հետ»’

755

Աֆրիկայի գավաթի եզրափակչում 11-մետրանոցների շարքով Գանայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Յայա Տուրեն շնորհակալություն է հայտնել իր թիմի դարպասապահին, ով իրացրեց որոշիչ հարվածը:

«Ակումբներ հետ հաղթանակ տանելը շատ լավ է, բայց ոչինչ չի համեմատվի հավաքականի հաղթանակի հետ: Չեմ էլ կարող ասել, թե որքան եմ սպասել այս պահին, հատկապես որ թիմի ավագն եմ: Վերջապես մենք օգտագործեցինք մեր շանսը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին և մեր մարզչին:

Ես արդեն 8 տարի հավաքականում եմ և երկու անգամ պարտվել եմ եզրափակիչներում: Իսկ այս անգամ բանը հասավ 11-մետրանոցներին, որոնք ես հաճախ ատում եմ: 2012-ին Զամբիան կարողացավ օգտագործել իր հնարավորությունը, և մենք պարտվեցինք: Հիմա գովասանքի բոլոր խոսքերը Բարիի համար են: Նրան շատ էին քննադատում հայրենիքում, և նրա համար հեշտ չէր, բայց այսօր նա մեզ հաղթանակ բերեց»,- Տուրեի խոսքերն է հաղորդում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Մայրը մուրճով հարվածներ է հասցրել դեռահաս որդու գլխին. Նոր մանրամասներ’
Հաջորդ հոդվածը‘Միակ մեղավորը քաղաքական ղեկավարությունն է. Իվետա Տոնոյանը հակադարձում է Հովիկ Աբրահամյանին’