‘
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն հայտարարել է, որ չի պատրաստվում լքել թիմը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գումարն այստեղ իրոք ոչ մի կապ չունի: Եթե ես ինձ վատ զգայի «Մանչեսթեր Սիթի»-ում, ապա կլքեի թիմը: Անգլիական լրատվամիջոցները հիմնականում մտածում են փողի մասին:
Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես ցանկանում եմ մնալ այստեղ: Ամեն խնդիր չէ, որ կարելի է կապել փողի հետ»,- հայտարարել է Տուրեն:
‘