‘Յանա Ամելինա. Բոլոր կողմերին ձեռնտու է պահպանել Ղարաբաղի շուրջ ստատուս քվոն ‘

639

Ցավոք, մարտական գործողությունների վերսկսման վտանգը կպահպանվի, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը մնում է տարածաշրջանային և, գլխավորը, աշխարհաքաղաքական օրակարգում: ԱրմԻնֆո-ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի /ՌՀՌԻ/ առաջատար գիտաշխատող Յանա Ամելինան` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուս-ադրբեջանական «կոմերցիան» չի հանգեցնի ղարաբաղյան նոր պատերազմի` հաշվի առնելով շփման գծում փոխհրաձգությունների հաճախակիացումը:

Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը լրագրողների հետ զրույցում Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի վաճառքը բնորոշել է որպես «ընդամենը կոմերցիա»:

Նշելով, որ տվյալ պահին բոլոր կողմերին ձեռնտու է պահպանել Ղարաբաղի շուրջ ստատուս քվոն`Ամելինան ընդգծել է, որ իրավիճակն աշխարհում փոխվում է նույն արագությամբ, ինչպես ավելանում է ոչ ադեկվատ քաղաքական գործիչների, քաղաքագետների, լրագրողների, ինչպես նաև սովորական մարդկանց քանակը: Այս ամենը միասին, նրա կարծիքով, ոչ միայն լոկալ, այլ նաև համաշխարհային պատերազմի սանձազերծման մեծ վտանգ է պարունակում, ինչի վկայությունն Ուկրաինայի իրադարձություններ են:

«Կոմերցիան, իհարկե չարիք է: Համարենք, որ մեր դեսպանն ուղղակի անհաջող է արտահայտվել: Այլ բան է, որ Ադրբեջանը կարող է զենք գնել ոչ միայն Ռուսաստանից, իսկ պատերազմը Բաքվի համար, գոնե տեսականորեն, իր օգտին հակամարտության կարգավորման միակ տարբերակն է»,- ամփոփել է Ամելինան:

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Երիտասարդական հավաքական». Աշխարհի առաջնության 11 գլխավոր հույսերը’