‘Յանա Եգորյանը Ռուսաստանի թիմի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն’

661

Սուսերամարտի կանանց Ռուսաստանի հավաքականը նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող աշխարհի առաջնության թիմային չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում ռուսաստանցիները 45։40 հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի հավաքականին։

Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձան Յանա Եգրոյանը, Սոֆյա Վելիկայան, Սոֆյա Պոզդնյակովան եւ Օլգա Նիկիտինան։ 

1/8 եզրափակիչում Ռուսաստանի թիմը հաղթել էր Ադրբեջանին (45:38), քառորդ եզրափակիչում՝ Չինաստանին (45:28), կիսաեզրափակիչում՝ Իտալիային (45:37)։

Յանա Եգորյանը 2016թ․ Ռիոյի կրկնակի օլիմպիական չեմպիոն է։

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Հուլիսի 24-26-ը օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով ‘
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է մահացել’