‘Յանուկովիչը անվանել է Դոնբասի իրավիճակի պատասխանատուին’

996

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում անվանել է երկրի արևելքում իրավիճակի մեղավորին:

Նրա խոսքով՝ «ամենամեծ պատասխանատվությունը կրում է Ալեքսանդր Տուրչինովը, որը, լինելով նախագահի ոչ օրինակարգ պաշտոնակատար, որոշում կայացրեց բանակն օգտագործել սեփական ժողովրդի դեմ, տառացիորեն մարդկանց ճզմել զրահամեքենաների տակ»:

«Անօրինությունն ու Կիևում հեղաշրջումը վրդովեցին Դոնբասի բնակիչներին: Կրակին յուղ ավելացրին իշխանությունը զավթած մարդկանց առաջին քայլերը՝ լեզուների մասին օրենքի փոփոխությունը, յուրային «հերոսներն» ու կուռքերը ժողովրդին պարտադրելը: Նոր կառավարիչների համար Մայդանը քիչ էր, ու նրանք որոշեցին ստորացնել Դոնբասը»,- հայտարարել է Յանուկովիչը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման ողջունում է Sony Pictures-ի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Հատուկջոկատայինին կասկածում են գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ’