‘Յանուկովիչը կոչ է անում անհապաղ դադարեցնել զինված դիմադրությունը Կիեւում’

721

Ուկրաինայի Արդարադատության նախարար Ե. Լուկաշը այսօր առավոտյան տեղեկացրել է, որ երկրի նախագահը կոչ է անում իրապահների կողմից իրականացվող հարձակումները անմիջապես դադարեցնել, ինչպես նաեւ կանգնեցնել հակամարտությունը: «Դա ընդդիմության պարտականությունն է՝ ետ կանչել բոլոր ծայրահեղականներին, ովքեր խախտել են օրենքը եւ պատասխանատու են արյունահեղության համար»,- նշել է նա:

Նախարարը ընդգծել է նաեւ, որ ընդդիմության առաջնորդները գիշերը հանդիպել են նախագահ Յանուկովիչին՝ կոնֆլիկտը խաղաղ կարգավորելու նպատակով, սակայն հենց նրանք են առավոտյան կռվի, մոբիլիզացիայի եւ դիմադրության կոչեր արել:

Միեւնունն ժամանակ Լուկաշը հայտնել է, որ իշխանությունը հակված է խաղաղության եւ բանակցությունների: «Մենք դեմ ենք ամեն տեսակի բռնության՝ կարեւոր չի, թե ինչպես է դա արտահայտվում. բանակցությունները կշարունակվեն»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Կիեւում երեկ վերսկսել էին բախումները, ինչի հետուանքով զոհվել է ավելի քան 20 քաղաքացի: Բնակիչները արդեն մի քանի ամիս է, ինչ դուրս են եկել փողոց՝ բողոքելու իշխանությունների` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու որոշման դեմ:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Մետրոպոլիտենի հեռացված աշխատակիցներին մոտ 15 ընկերություն աշխատանք է առաջարկել’