‘Յանուկովիչի ավագ որդին մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է ունեցվածքը’

1154

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ որդին՝ Ալեքսանդրը, 2012 թ. կրկնապատկել է ունեցվածքը: Այդ մասին տեղեկացնում է «Ֆոքս» ամսագրի ուկրաինական վարկածի՝ ամենահարուստ ուկրաինացիների ամենամյա վարկանիշի անոնսը (ցանկն ամբողջությամբ հրապարակվելու է մարտի 29-ին): Պարբերականի տվյալներով՝ ներկա պահին կրտսեր Յանուկովիչը տիրապետում է 196,5 միլիոն դոլարի ակտիվների և անշարժ գույքի: Անցյալ գարնանը «Ֆոքսի» փորձագետները նրա կարողությունը գնահատել էին 96,4 միլիոն դոլար: Այն ժամանակ նա առաջին անգամ էր հայտնվել «Ֆոքսի» ցուցակում և զբաղեցրել 103-րդ տեղը:

Ալեքսանդր Յանուկովիչը գլխավորում է MAKO ընկերությունը, որն զբաղվում է շինարարական նախագծերում ներդրումներ անելով: Վերջերս պատասխանելով այն հարցին, թե ինչպես է իր որդին միլիոնատեր դարձել, Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, թե նա շատ է աշխատում և «լավ թիմ» է ստեղծել: Ի դեպ, Ալեքսանդր Յանուկովիչն ընդգրկված է նաև ամենաազդեցիկ ուկրաինացիների վարկանիշային ցուցակում, որը կազմում է «Корреспондент» ամսագիրը: Անցյալ տարի նա  զբաղեցրել է չորրորդ տեղը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Իրաքին կոչ է արել վերացնել մահապատիժը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննությունը կսկսվի առաջիկա օրերին’