‘Յանուկովիչի ելույթը տարակուսանքի է մատնել վերլուծաբաններին’

804

Մարտի 11-ին Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը հարուցել է վերլուծաբանների տարակուսանքը: Քանի որ ելույթի մասին նախօրոք էր հայտարարվել, նրանից ինչ-որ կարևոր բան էին սպասում:  «Эхо Москвы» ռադիոկայանը նույնիսկ ընդհատել էր սովորական հաղորդումները, որպեսզի ուղիղ հեռարձակում միացնի Դոնի Ռոստովից:

Փորձագետներից ոմանք ենթադրում էին, որ վտարանդի նախագահը պաշտոնապես կդիմի Ռուսաստանին՝ խնդրելով զորք մտցնել ոչ միայն Ղրիմ, այլև ամբողջ Ուկրաինայի տարածք կամ գոնե դրա արևելայան շրջանները: Մյուսները մտածում էին, թե Յանուկովիչը կառաջարկի իբրև միջնորդ հանդես գալ Ղրիմում՝ հայտարարելով, թե առայժմ որպես օրինակարգ նախագահ՝ ուզում է իր ավանդը ներդնել խնդրի կարգավորման հարցում:

Սակայն դրա փոխարեն՝ նա հայտարարեց, թե իր սիրտը ցավում է Ուկրաինայի համար, մոտավորապես 10 րոպե ամենամռայլ գույներով նկարագրեց երկրի վիճակը՝  ներկա իշխանություններին անվանելով «մութ ուժեր» և «սրիկաների բանդա», և ավարտեց միակ ուկրաիներեն ասված նախադասությամբ. «Ще не вмерла Украiни i слава, i воля»,այնուհետև շրջվեց ու հեռացավ՝ ուշադրություն չդարձնելով լրագրողների հարցերին: «Հանելուկ է մնում, թե ընդհանրապես ինչու նա ելույթ ունեցավ»,- BBC-ի ռուսական ծառայությանը հայտարարել է «Индем» հիմնադրամի փորձագետ Յուրի Կորգունյուկը: Վերջինս չի բացառում, որ Ռուսաստանի իշխանությունները նախապես Յանուկովիչին հանձնարարել են ասել ինչ-որ ավելի լուրջ բան, սակայն վերջին պահին մտքները փոխել են: Եթե դա այդպես չէ, ապա Յանուկովիչի հայտնությունը հանրությանը կարող է ընդամենը մեկ իմաստ ունենալ՝ հերքել նրա մահվան մասին լուրերը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը’15 տարի կալանավայրում կանցկացնի Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով ամբաստանյալը’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր Մ.Գուլոյանի կոճակը սեղմվել էր թյուրիմացաբար ‘