‘Յանուկովիչի զինակցին կասկածում են նենգադուլ կազմակերպելու մեջ’

1177

Ուկրաինայի Գերագույն ռադայի Ռեգիոնների կուսակցություն խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրեմովին կասկածում են Լուգանսկի օդանավակայանը արգելափակելու և ուկրաինացի զինվորականների ժամանումն այնտեղ խոչընդոտելու փորձի մեջ: Այդ մասին հաղորդում է УНИАН-ը:

Գերագույն ռադայի նիստում «Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր Վլադիմիր Յավորիվսկին հայտարարել է, որ Եֆրեմովն առնչություն ունի օդանավակայանի ընդունման համակարգերն անջատելուն: Այդ առնչությամբ նա դիմել է դատախազություն՝ պահանջելով Եֆրեմովին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ռադայի խոսնակ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը,  «Комсомольская правда в Украине» թերթի տեղեկություններով՝ ուժային կառույցներին հանձնարարել է ստուգել այդ փաստերը: Եֆրեմովն ինքը հերքում է դրանք և մեղադրանքն անհիմն է համարում: Փոխանցում է  lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Մեծ Բրիտանիայում գաղտնի դատավարություններ կընթանան ահաբեկչության մեջ կասկածվողների հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց Աֆրիկյանների տան մոտ (տեսանյութ, լուսանկարներ)’