‘Յանուկովիչի խորհրդականը բացահայտել է նրա գտնվելու վայրը’

1102

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը աշխատանքային այցով գտնվում է Խարկովում, այսօր հայտարարել է պետության ղեկավարի խորհրդական Աննա Գերմանը, փոխանցում է УНН-ն: Գերմանի խոսքով՝ շաբաթ օրը նախագահը մտադիր է հանդիպել ընտրողների հետ և ելույթ ունենալ հեռուստատեսությամբ: «Ուկրաինական ճակատի» համագումարին Յանուկովիչի մասնակցությունը նախատեսված չէ, հավելել է Աննա Գերմանը:

Վերջինս նաև հավաստիացրել է, որ Յանուկովիչը ստորագրելու է նախօրեին Գերագույն ռադայի ընդունած բոլոր օրենքները: Հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյանը ՀՀԿ-ին. Առաջիկայում թերևս զարմանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենաք’
Հաջորդ հոդվածը‘Խոսքի արժեքը ‘