‘Յանուկովիչ. Ուկրաինան դրսից է կառավարվում’

759

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կարծիքով՝ պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան կառավարում են դրսից: Այդ մասին ասվում է «Аргументы и Факты» թերթին Յանուկովիչի տված հարցազրույցում:

«Ուկրաինան հայտնվել է արտաքին կառավարման տակ, ներկա ղեկավարներին դրսից են թելադրում, թե ինչ որոշումներ պետք է ընդունել: Կարծում եմ, որ իշխանության գալու առաջին տարեդարձին այդ ստախոսները պետք է դուրս գան Մայդան և մարդկանց հաշվետվություն ներկայացնեն իրենց խոստումները կատարելու վերաբերյալ: Խաբված մարդիկ իրենք կտան դրանց գնահատականը»,- հայտարարել է Յանուկովիչը:

Ավելի վաղ «Вести в субботу» հաղորդման ընթացքում Յանուկովիչը հայտարարել էր, թե Ուկրաինայի դեպքերի պատասխանատվությունը Եվրոպան է կրելու: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քերի. Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվան «աչքերիս նայելով»՝ ստում է ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելում անհայտ բարերարը փողով ծրարներ է դնում ավտոմեքենաների դիմապակուն’