‘
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը լրագրողների հետ հանդիօպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունների ընթացքում Կիեւը «նվաստացնող» առաջարկներ է ստացել:
«Այն առաջարկները, որ արվել են մեզ, մեզ համար անհարմար են, դրանք նույնիսկ նվաստացուցիչ են, մենք դրանց երբեք չենք գնա: Մենք չենք կարող առեւտրի մեջ քաշել երկիրը, դա մեր սկզբունքն է», — ըստ BBC-ի, ասել է Յանուկովիչը:
Նախագահի խոսքերով, Ուկրաինան պետք է հանրաքվե անցկացնի՝ Եվրամիություն կամ Մաքսային միություն մտնելու հարցով: Նա նաեւ տեղեկացրել է, որ Ուկրաինան պատրաստ է միանալ Եվրասիական եւ Մաքսային միությունների մի քանի դրույթների, որոնք չեն հակասում Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերին:
Չորեքշաբթի Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Ռուսաստանին՝ Ուկրաինայի նկատմամբ գործադրած ճնշման համար: Նրանք հայտարարել են, որ Մոսկվայի վերաբերմունքը Կիեւի նկատմամբ հակասում է միջազգային իրավունքին:
‘