Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի հաղթող

1945

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ապահովեց հաղթողի կոչումը:

Վերջին՝ 13-րդ տուրում ռուս գրոսմայստերը սպիտակներով ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ և հավաքեց 8.5 միավոր: Երկրորդ տեղում գտնվող հոլանդացի Անիշ Գիրին սև ֆիգուրներով պարտվեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին և ունի 7.5 միավոր:Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սպիտակներով ուժեղ գտնվեց չինացի Վան Հաոյից, իսկ Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենը սևերով հաղթեց ռուս Կիրիլ Ալեքսեենկոյին:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Նախորդ հոդվածըՈրքան գումար կարող էին վաստակել ակումբները Սուպերլիգայից
Հաջորդ հոդվածըԶիդանն ու Տուխելը՝ ՉԼ-ի դիմակայության մասին