‘Յացենյուկը հրաժարական է տվել’

1281

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է Գերագույն ռադայի պատգամավորներին՝ իր հրաժարականն ընդունելու խնդրանքով: Այդ մասին նա խորհրդարանում հայտարարել է այսօր: «Խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը, առջևում մեզ մեծ գործեր ու նվաճումներ են սպասվում»,- ասել է նա:

«Մենք շատ բան ենք արել մեր երկրի ու ժողովրդի համար, սակայն հարկավոր է առաջ շարժվել»,- հավելել է Յացենյուկը, ապա ծափահարությունների և «Կեցցե՛ս» բացականչությունների ուղեկցությամբ լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Գիշերն արձանագրվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Արդարության գաղափարը եւ արմատական փոփոխության ծրագիրը’