‘Յացենյուկի կարծիքով՝ Դոնբասի հակամարտությունը կտևի մի քանի տարի’

956

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կարծիքով՝ Դոնբասում հակամարտությունը կշարունակվի դեռ մի քանի տարի ևս: Այդ մասին կառավարության ղեկավարը հայտարարել է ուկրաինական հեռուստատեսություններին տված հարցազրույցում: «Այս հակամարտությունը դեռ մեկ, երկու ու նույնիսկ  երեք տարի էլ կշարունակվի»,- պնդել է Ուկրաինայի վարչապետը:

Մինչդեռ Մոսկվայում այն կարծիքի են, որ Դոնբասում գործողության ամենաակտիվ փուլն արդեն ավարտվել է: «Ամենաակտիվ փուլը՝ փոխհրաձգության փուլն արդեն, հուսով ենք, մոտ է ավարտին»,- ասել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը «Россия 24» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Փետրվարի 26-ին ԱՄՆ ազգային հետախուոզությունը կարծիք է հայտնել, թե Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կշարունակվի մինչև 2015 թ. վերջը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. ««Ման. Յունայթեդը» չունի հարձակվող, ով կխփի 20 գոլ»’
Հաջորդ հոդվածը‘Պեսկով. «Խոդորկովսկին կորցրել է կապն իրականության հետ»’