‘Յացենյուկ. Ուկրաինայում լյուստրացիայի օրենքի տակ է ընկնում առնվազն 1 մլն մարդ’

694

Ուկրաինայում լյուստրացիայի մասին օրենքի գործողությունը կտարածվի տարբեր աստիճանի առնվազն 1 մլն պաշտոնյայի վրա, Ուկրաինայի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Այդ օրենքը կատարելու համար ես կառավարության նախարարին հանձնարարել եմ, պետծառայության հետ համատեղ, շտապ կարգով ստեղծել հանձնաժողով՝ գործող նախարարներին, նրանց տեղակալներին և իշխանության կենտրոնական գործադիր մարմինների բոլոր ղեկավարներին, որոնց նշանակում է կառավարությունը, լյուստրացիայի ստուգման ենթարկելու համար»,- ասել է Յացենյուկը:

Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի վարչապետ. Անկախ Շոտլանդիան ԵՄ-ի կազմից դուրս կմնա’
Հաջորդ հոդվածը‘ՉԺՀ-ում թմրանյութեր պահելու համար Ջեկի Չանի որդու կալանքի թույլտվություն է տրվել’