‘Յացենյուկ. Չպետք է թույլ տալ, որ Ուկրաինան մտնի «նոր Խորհրդային Միություն»’

996

«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Մայդանի գլխավոր նպատակն առաջիկա օրերին պետք է լինի՝ թույլ չտալ, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրի Մաքսային միություն մտնելու համաձայնագիրը: «Մենք շատ աշխատանք ունենք անելու, և միայն մեզնից է կախված՝ Յանուկովիչը կստորագրի՞  պայմանագիր Մաքսային միության հետ, թե՞ ոչ: Ամենածանր օրերը կլինեն երկուշաբթին և երեքշաբթին. մենք  նոր Խորհրդային Միության մասին պայմանագիր ստորագրելու ոչ մի շանս չպիտի տանք Յանուկովիչին»,- երեկ Մայդանում հայտարարել է Յացենյուկը: Նա ուկրաինացիներին կոչ է արել դեկտեմբերի 15-ին, ժամը 12-ին, հավաքվել Մայդանում ժողովրդական ժողովի՝ «Ո՛չ Մաքսային միությանը, այո՛ Եվրոպական Միությանը» կարգախոսով, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանության վախճանը’
Հաջորդ հոդվածը‘Խեչոյանի քաղաքացիական կեցվածքը և իշխանությունների անգործությունը’