‘Յեպես. Խամես Ռոդրիգեսն այս պահի դրությամբ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է’

652

 

Կոլումբիայի հավաքականի ավագ Մարիո Յեպեսը   մեկնաբանել է իր ազգային հավաքականի քառորդ եզրափակիչ անցնելու փաստը, ինչպես նաև խոսել է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մասին, ով այս պահին 5 գնդակով գլխավորում է ռմբարկուների մրցավազքը:

«Չգիտեմ, կկարողանանք հաղթել աշխարհի առաջնությունում, թե ոչ, սակայն ես շատ երջանիկ եմ, որ оգնում եմ Կոլումբիային նոր էջ գրելու  ֆուտբոլի պատմության մեջ: Ինչ վերաբերում է Բրազիլիայի հետ հանդիպմանը, ապա հակառակորդն ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց մենք նույնպես ուժեղ ենք և կձգտենք լավ խաղ ցուցադրել:  Ռոդրիգե՞սը… Նա այս պահի դրությամբ մրցաշարի ամենաուժեղ խաղացողն է», — Յեպեսի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը:

Նախորդ հոդվածը‘Կոատես. Ուրուգվայի հավաքականում զգացվում էր Սուարեսի բացակայությունը’
Հաջորդ հոդվածը‘Հոլանդիա-Մեքսիկա. Վիճակագրություն խաղից առաջ’