‘Յոահիմ Լյովը ուզում է դառնալ«Բարսելոնայի» մարզիչ’

1119

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ցանկանում է աշխատել Իսպանիայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Լյովի պայմանագրի ժամկետը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Աշխարհի գործող չեմպիոնների գլխավոր մարզիչը, մասնավորապես, կցանկանար աշխատել «Բարսելոնա»-ում:

Հարկ է նշել, որ Լյովին դուր է գալիս Իսպանիայի հավաքականի խաղային փիլիսոփայությունը: Հիշեցնենք` Գերմանիան աշխարհի 2014 թվականի չեմպիոն է դարձել:

Նախորդ հոդվածը‘Mundo Deportivo. ինչո՞ւ պետք է «Ոսկե գնդակը» ստանա Մեսսին’
Հաջորդ հոդվածը‘ Երկրպագուների պահվածքի պատճառով կքննարկվի «Բազելին» պատժելու հարցը (լուսանկարներ, տեսանյութ)’