‘Յոահիմ Լյով․«Անցկացնել Քաթարի 2022 թվականի առաջնությունը ձմռանը՝ հիանալի որոշում է» ‘

973

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ճիշտ է համարում այն որոշումը, ըստ որի Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվելու է ձմռանը։

Լյովը կարծում է, որ դա լավագույն տարբերակն է, քանի որ այլ տարբերակ չկա․

«Զուտ մարդկային և սպորտային առումով սարսափելի կլիներ խաղալ ամռանը 40 աստիճան ջերմության ներքո: Այնպես որ, այս տարբերակը լավագույնն է հնարավորներից։ Մենք պետք է ապրենք այս իրականությունում, դուր է գալիս այն մեզ թե ոչ։ Որոշումը ընդունվել է և ԱԱ-2022-ը Քաթարում կկայանա ձմռանը»-,- մասնագետի խոսքերն է մեջբերում AFP-ն։

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» պատրաստ է լսել Հումելսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկություններ’
Հաջորդ հոդվածը‘Ջերարդի յուրահատուկ ռեկորդը ‘