‘Յոահիմ Վատցկե. «Արյուն, արցունք և քրտինք: Ահա առաջիկա շաբաթների մեր ուղին»’

878

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն վերջին ժամանակաշրջանում հաճախ է դիմում թիմի ֆուտբոլիստներին: Վատցկեի կարծիքով` խաղացողները պետք է ավելի շատ աշխատեն, որպեսզի հաղթահարեն ստեղծված իրավիճակը: Այդ կապակցությամբ Վատցկեն մտաբերել Ուինսթոն Չերչիլի խոսքերը:

«Արյուն, արցունք և քրտինք: Ահա առաջիկա շաբաթների մեր ուղին»,- Sport-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:

Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 12տուրերի արդյունքում դորտմունդցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը` իրենց ակտիվում գրանցելով 11 միավոր:

Նախորդ հոդվածը‘Ռեժիսոր Էլդար Ռյազանովը տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը սեռերի հավասարության դեմ է արտահայտվել’