‘
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Յոահիմ Վացկեն ընդհանրապես չի զղջում այն գումարի համար, որը նրա թիմը վճարել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու նպատակով:
«Այնտրախտի» հետ տեղի ունեցած հանդիպման ավարտին, որտեղ Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել, Վացկեն, մտնվելով «Բորուսիայի» հանդերձարան, Մխիթարյանին ասել է. «Այժմ դու գիտես, թե ինչու քեզ համար նման գումար վճարեցինք»:
Ընդհանրապես՝ Վացկեն չի կասկածում, որ «Բորուսիան» ճիշտ ուղով է առաջ շարժվում, և առաջին անգամ չէ, որ գովաբանում է Մխիթարյանին: Օգոստոսի կեսերին Վացկեն Հենրիխի մասին խոսելիս, բացի նրա ֆուտբոլային որակներից, գովել էր նաև նրա՝ լեզուն արագ ընկալելու ունակությունը:
‘