‘
Ցյուրիխից Մոսկվա է ժամանել ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը։ Հարցազրույցներից մեկում Բլատերը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Ջաննի Ինֆանտինոյի առաջարկությունը՝ կապված երկու նոր մրցաշար հիմնելու հարցի հետ։ Ընդլայնված աշխարհի առաջնություն՝ ակումբների համար և Համաշխարհային ազգերի լիգա՝ հավաքականների համար։
— Չի կարելի վաճառել ՖԻՖԱ-ն։ Անհնար է։ Չի կարելի վաճառել այն, ինչը քեզ չի պատկանում։ Ֆուտբոլը ՖԻՖԱ-ի և նրա նախագահի սեփականությունը չէ։
Բացի դրանից, ճիշտ չէ, երբ շահույթն ու եկամուտները կարող են ստանալ սահմանափակ թվով ակումբներ ու թիմեր։ Իսկ օրացու՞յցը։ Իսկ ֆուտբոլիստների առողջությու՞նը։ Հնարավոր է չափազանց շատ լինի ֆուտբոլը,- նշել է նախկին պաշտոնյան։
‘