‘Յոհաիմ Լյով. Գերմանիայի հավաքականը Ռոնալդուին չթույլատրեց խաղալ իր խաղը ‘

586

 

 

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, մեկնաբանելով Պորտուգալիայի դեմ տարած՝ 4:0 հաշվով հաղթանակը, նշել է, որ իր սաները կարողացան մեկուսացնել Պորտուգալիայի ընտրանու ավագ, հարձակվող Քրիստիանո Ռոնալդուին:  

«Դաշտի կենտրոնը մեր ձեռքում էր, միևնույն ժամանակ՝ մեր կիսադաշտում խաղում էինք շատ կենտրոնացած, մասնավորպես՝ թույլ չտալով Ռոնալդուին խաղալ իր խաղը: Պորտուգալացիները շատ քիչ գոլային պահեր ունեցան:  Մենք շատ լավ էինք պատրաստվել,  կենտրոնացած էինք խաղի արդյունքի վրա  և ուզում էինք գեղեցիկ ֆուտբոլ ցույց տալ», — միջազգային լրատվամիջոցներին ասել է Յոահիմ Լյովը:

Լյովը  մեկնաբանել է նաև 73-րդ րոպեին պաշտպան  Մատս Հումելսի փոխարինումը: «Հումելսը ուղղակի ուժեղ հարված ստացավ, և մենք որոշեցինք նրան փոխարինել, որպեսզի ռիսկի չդիմենք»:

Մարզիչն անդրադառնալով նաև  Գանայի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը, ասել է. «Մենք այս խաղին հատուկ չենք նախապատրաստվելու: Առաջվա պես մեր ուշադրությունը կկենտրոնացնենք մեր խաղի վրա: Սակայն, բնականաբար, մենք տեսել և վերլուծել ենք այս հավաքականի հանդիպումները. այն բոլոր տեսակետներից շատ ուժեղ է հավաքական է, իսկ ֆիզիկական ուժի առումով դեռ նրան պետք է հասնել»:

Նախորդ հոդվածը‘Դատապարտյալը բողոքել է ՄԻՊ-ին, որ իրեն ստիպել են ստորագրել ուրիշի ցուցմունքի տակ’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ Ստեփանակերտում’