‘
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ եւ պատվավոր նախագահ Յոհան Կրոյֆը իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Բարսելոնային» Նեյմարը հարկավոր չէ: «Բարսան» առանց նրա էլ ֆանտաստիկ թիմ է, էլ ինչո՞ւ ահռելի գումարներ ծախսել: Թեպետ, եթե բրազիլացին խաղա թիմի եւ Մեսիի համար, ապա նա կարող է կազմին հարմարվել:
Մեսին ակումբում հատում դիրք ունի, քանի որ նա գնդակը ոտքերին նկարիչ է: Հիմար պետք է լինել նրան չհարգելու համար»,- Կրոյֆի խոսքն է մեջբերում Marca-ն:
‘