‘
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը նշել է, որ կատալոնացիների մեկ այլ նախկին մարզիչ, 41-ամյա Խոսեպ Գվարդիոլան պետք է շուտափույթ վերադառնա մարզչական գործունեությանը:
«Նա չափազանց երիտասարդ է կանգ առնելու համար: Ինձ դուր է գալիս նրա աշխատանքը:
Գվարդիոլան կարող է նաեւ որեւէ ազգային հավաքական գլխավորել: Պետք է փորձել, այստեղ կան եւ առավելություններ, եւ թերություններ: Պեպը պետք է անընդհատ սովորի, իսկ դրա համար անհրաժեշտ է խաղի մեջ լինել:
Եթե նա որեւէ ակումբ գլխավորի, նախագահը պետք է նրան 4-5 տարի աշխատելու հնարավորություն տա, որպեսզի Գվարդիոլան կարողանա իրացնել իր գաղափարներն ու համակարգ ստեղծի»,- Կրոյֆի խոսքն է մեջբերում Le Buteur-ը:
‘