‘Յոհան Կրոյֆ. Մոուրինյոն ոչ մի բանի չի հասնի’

842

Լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը իր կարծիքն է հայտնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին «Չելսիի» գլխավոր մարզիչ նշանակելու վերաբերյալ:

«Մոուրինյոն սկսեց բոլորին մատնացույց անել, երբ ամեն ինչ ընթացավ ոչ ցանկալի հունով: Նա պայքարում էր իր անվան համար ակումբի («Ռեալի») պատվի հաշվին:

Այդպիսով, նա քայքյում է թիմի մարտական ոգին: Դա Մադրիդում նրա անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկն է: Չեմ կարծում, որ Մոուրինյոն ապագայում որեւէ հաջողության հասնի»,- ասել է Կրոյֆը:

Հիշեցնենք, որ այսօր Մոուրինյոյին պաշտոնապես նշանակվել է «Չելսիի» գլխավոր մարզիչ: Լոնդոնյան ակումբի հետ նա կնքել է 4 տարվա պայմանագիր:  

Նախորդ հոդվածը‘Պաղեստինում նշանակվել է նոր վարչապետ’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի արքայազնը փարիզյան «Դիսնեյլենդում» ծախսել է 15 միլիոն եվրո’