‘Յոհան Կրոյֆ. «Ռեալը» լուրջ վտանգի տակ է’

737

Լեգենդար ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը իր կարծիքն է հայտնել հոկտեմբերի 7-ին կայանալիք «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ:

«Նման հանդիպումների վերաբերյալ կանխատեսումներ անելը միշտ էլ  շատ բարդ է: Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա: Բայց ընդգծեմ, որ այս անգամ «Ռեալը» լուրջ վտանգի տակ է:

Մադրիդցիները խիստ ետ են մնում «Բարսելոնայից», եւ պարտությունը կլասիկոյում նրանց համար լուրջ ցնցում կլինի: «Ռեալը» հաղթելու համար կանի ամեն հնարավորը:

Բայց եթե «Ռեալը» այնուամենայնիվ պարտվի, Մոուրինյոն հանրության ուժեղ ճնշման տակ կհայտնվի: Դա մեծ խնդիր կլինի»,- Կրոյֆի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում: Հանդիպման հեռարձակումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:50-ին:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Բալոտելիի մասին կարող եմ զվարճալի գիրք գրել’
Հաջորդ հոդվածը‘Հայկական սպորտի ներկայացուցիչների բաց նամակը «շոումեն Գարիկի անհայտ եղբորը» ‘