‘Յոհան Կրուիֆ. « Ես կասկածներ ունեմ, թե «Ռեալի» խաղացողները վերջին հանդիպումներում իրոք ցանկանում էին, որպեսզի թիմակիցները խփեին»’

1503

Հոլանդական ֆուտբոլի լեգենդը քննադատել է «Արքայական» ակումբին: Մադրիդցիները 2 անգամ անընդմեջ շահել են Լա լիգան՝ 2007 և 2008 թվականներին, որից հետո տիտղոսը միայն մեկ անգամ՝2011/12-ին են նվաճել: Յոհան Կրուիֆը կարծում է, որ 7 տարում մեկ անգամ հաղթանակը բանի պետք չէ:

«Այն, որ «Ռեալը» 7 տարում միայն մեկ անգամ է չեմպիոնությունը շահել՝ թյուրիմացություն է: Չեմպիոնական մրցավազքը մեկ անգամ զիջել՝ խնդիր չէ, բայց չշահել այդքան տեւական ժամանակ՝ պարզապես անընդունելի է:

Ես կասկածներ ունեմ, թե «Ռեալի» խաղացողները վերջին հանդիպումներում իրոք ցանկանում էին, որպեսզի թիմակիցները խփեին: Դրանում է նրանց եւ «Բարսայի» միջեւ տարբերությունը, որտեղ բոլորը համախմբվում են հանուն գոլերի:

Իսպանական եւ իտալական ֆուտբոլը բարձր է մյուսներից: Պրեմիեր լիգան ամբողջությամբ հիասթափություն էր: Հերթական ապացույց. ամեն ինչ չէ, որ փողն է որոշում»:

Նախորդ հոդվածը‘Բաքվում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացված է լինելու 6 մարզիկով’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Սադդը» հայտարարել է Խավիի հետ 2-ամյա պայմանագիր կնքելու մասին’