‘Յոհան Կրույֆ. Քանի դեռ Ռոսելը Բարսայի նախագահն է, ես ոտք չեմ դնի «Կամպ Նոու» ‘

1083

«Բարսելոնայի» նախկին լեգենդի՝ Յոհան Կրույֆի և ակումբի ներկայիս նախագահի՝ Սանդրո Ռոսելի հարաբերությունները, որոնց ակունքների մասին արդեն խոսել ենք, շարունակում են է՛լ ավելի սրվել: Լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք  ներկա է լինելու իր նախկին թիմերի՝ «Բարսելոնա» — «Այաքս»՝ ՉԼ-ում առաջիկա չորեքշաբթի տեղի ունենալիք հանդիպմանը, Բարսելոնայում բնակվող Կրույֆը պատասխանել է. «Քանի դեռ Ռոսելը Բարսայի նախագահն է, ես «Կամպ Նոու» ոտք չեմ դնի»:

Կատալոնական լրատվամիջոցները այս խոսքերը համարում են 2016-ին կատալոնական ակումբում սպասվող նախագահական ընտրությունների նախաբան, որտեղ Կրույֆը պատրաստվում է պաշտպանել ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտային:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Հերոս մռնչաց, սուլթան դողդողաց» ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիական կառավարական զորքերը նոր հարձակում են նախաձեռնել’