Յուլիան Նագելսմանը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

246

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի, նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշանակվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Բունդեսթիմի մամուլի ծառայությունը:

Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև տնային Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի ավարտը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Հանս-Դիտեր Ֆլիկը, որը 2021թ․ մայիսից էր աշխատում ազգային թիմում։

Յուլիան Նագելսմանի նախորդ աշխատավայրը «Բավարիան» էր, որը նա գլխավորել է 2021թ․ հունիսից մինչև 2023թ․ մարտ։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև գերմանական «Հոֆենհայմում» ու «Լայպցիգում»։

Նախորդ հոդվածըԱռնվազն` 600 անհետ կորած
Հաջորդ հոդվածըՄալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր