‘Յուլիա Տիմոշոնկոն հացադուլ է հայտարարել ընդդեմ ընտրությունների կեղծման’

947

Ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել նախօրեին տեղի ունեցած ընտրությունների կեղծման պատճառով, հայտնել է նրա պաշտպան Սերգոյ Ոլասենկոն:

«Ես հացադուլ եմ հայտարարել` ի նշան բողոքի ընդդեմ ընտրությունների կեղծման», — մեջբերել է նախկին վարչապետի խոսքերը Վլասենկոն:

Նախնական տվյալներով, կիրակի Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրություններում իշխող Ռեգիոնների կուսակցությունը հավաքել է ձայների 34,2% ընդդիմադիր «Բատկովշչինա» (Հայրենիք) կուսակցությունը՝ 22,49%-ը:

Նրանցից բացի, ամենայն հավանականությամբ, խորհրդարան կանցնեն Կոմունիստական կուսակցությունը(14,73%), Վիտալի Կլիչկոյի «Ուդար»-ը (12,99%) եւ ազգայնական «Ազատություն» կուսակցությունը (8,7%): 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն առաջին ինքնախոստովանական ցուցմունքը տվեց ‘