‘«Յունայթեդը» դեմ չէ ձեռք բերելու Բեյլին’

1371

ՄՅՈՒ-ի պորտուգալացի մարզիչը պատրաստ է զոհել Պոլ Պոգբային՝ հանուն «Ռեալի» եզրային կիսապաշտպանի։ Ժոզե Մոուրինյոն արդեն երկար ժամանակ է Բլանկոսի հարձակվողի երկրպագուն է, ուստի կաշխատի նրան ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Բրիտանական մամուլի կարծիքով Գարեթը դեմ չի լինի վերադառնալ Պրեմիեր լիգա, քանի որ Իսպանիայում բավականաչափ խաղային պրակտիկա չի ստանում Զիդանի թիմում։ Չնայած՝ կարող է Արքայական ակումբը հրաժեշտ չտա իր հարձակվողին, եթե պատկառելի գին չառաջարկեն նրա համար։

Մամուլը գրում է, որ «Յունայթեդը» կարող է Գալակտիկոսի հետ փոխանակել ֆուտբոլիստներին, որի արդյունքում Պոգբան կտեղափոխվի Մադրիդ։ Չնայած՝ դժվար է պատկերացնել, որ այդ քայլը «Ռեալի» համար օգտակար կլինի, քանի որ ֆրանսիացին հարմար չէ Զիդանի թիմին։

Նախորդ հոդվածը‘Չավին ցանկանում է աշխատել «Մաչեսթր Սիթի»-ի մարզչական շտաբում’
Հաջորդ հոդվածը‘Պելեն հավատում է Նեյմարի հաջողությանն Աշխարհի առաջնությունում’