‘«Յունայթեդ»-ը բանակցել է Մոուրինյոյի հետ’

930

Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

Պորտուգալացի մասնագետն իր գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել է, որ կարող է կարիերան շարունակել Մանչեսթերում: Տեղեկությունների համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ն արդեն բանակցել են Մոուրինյոյի հետ:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչն է Լուի Վան Գալը: «Յունայթեդ»-ը զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ 17 հանդիպումներում վաստակելով 29 միավոր:

Նախորդ հոդվածը‘«Չելսի»-ն բանակցել է Պելեգրինիի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. շփման գծում շարունակվել են զինված բախումները’