‘«Յունայթեդ»-ը մերժել է Դե Խեայի տրանսֆերը գնելու «Ռեալ»-ի սուպերառաջարկը’

1180

«Ռեալ»-ը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է կատարել անգլիական ակումբին: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: 

Մադրիդյան ակումբը պատրաստ է եղել նրա տեղափոխության համար 60 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել: Սակայն մանկունիանցիների ղեկավարությունը հրաժարվել է վաճառել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը: 

Ավելի վաղ նշվում էր, որ Դե Խեան մտադիր չէ լքել անգլիական ակումբը: 

Այս մրցաշրջանում 26-ամյա դարպասապահը մասնակցել է 45 հանդիպման և բաց թողել 40 գնդակ: 

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպինների ՊՆ-ն տեղեկացրել է չեչեն իսլամիստների ոչնչացնելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Մանչինին` «Զենիթի» գլխավոր մարզիչ’