ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Կիև

403

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն երկուշաբթի այց է կատարել Կիև, Twitter-ում տեղեկացրել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջաֆարովան։

Հունվարին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Օդեսայի կենտրոնը ճանաչել է պատմական ժառանգություն, որը վտանգված է։

Ինչպես ավելի վաղ նշել է France-Presse գործակալությունը,  պատմական ժառանգության հարցերով հանձնաժողովի արտակարգ նիստում վեց երկրներ պաշտպանել են քաղաքի հայտը, 14-ը ձեռնպահ են քվեարկել։ Ռուսաստանը դեմ է քվեարկել։

Կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլեն նշել է, որ այդ քայլը «արտահայտում է Օդեսան ավելի լայնածավալ ավերածություններից պաշտպանելու հավաքական վճռականությունը»։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Օդեսային միակ վտանգը սպառնում է ուկրաինական ռեժիմի կողմից, որը ոչնչացնում է քաղաքի հիմնադիրների ու պաշտպանների հուշարձանները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին կայցելի Լեհաստան
Հաջորդ հոդվածըՖրանսիան հաջողություն կհամարի, եթե Մակրոնը ՉԺՀ-ին համոզի երկխոսել Զելենսկու հետ