‘ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է անում բանակցություններ սկսել ԻՊ-ի հետ’

829

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչը Սիրիայում՝ Հաանա Սինգերը, միջազգային հանրությանը կոչ է արել բանակցություններ սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ինչպես հաղորդել է Reuters-ը, ուրբաթ օրը նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ժնևում:

Հաանա Սինգերի կարծիքով՝ միջազգային հանրությունը բանակցությունների միջոցով պետք է ճնշում գործադրի ԻՊ-ի վրա, որպեսզի նրանք ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցներին թույլ տան մուտք գործել գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածք:

Մարտի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վրդովմունք էր հայտնել «Իսլամական պետության» գործողությունների առթիվ, որոնք հողին էին հավասարեցրել Իրաքի հյուսիսում գտնվող Հաթրա քաղաքի հնավայրերը: Իր հայտարարության մեջ գլխավոր քարտուղարը արմատականների գործողություններն անվանել էր ռազմական հանցագործություն և շեշտել, որ անհրաժեշտ է շտապ վերջ դնել դրանց: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի լրացված կենսագրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Նեմցովի սպանության մեջ կասկածյալների վերաբերյալ նոր տվյալներ են ի հայտ եկել’