‘Յունկերը մեղադրում է ԶԼՄ-ներին’

1700

«Թերեզա Մեյը brexit-ի հետ կապված՝ օգնություն չի խնդրել, այդ ամենը սուտ է», այսպես է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մեկնաբանել տվյալների արտահոսքը հոկտեմբերի 16-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ իր աշխատանքնային ճաշկերույթի մասին:

Յունկերը հերքել է այն փաստը, թե ինքը, իբր, շփվել է գերմանական լրատվամիջոցների հետ և պատմել այդ արտակարգ հանդիպման մասին: Նա հայտարարել է, որ ցնցված է լրատվամիջոցների նկարագրածից:

«Ես տիկին Մեյի հետ երկուշաբթի հանդիպել եմ ճաշի ընթացքում, իսկ մամուլն այնպիսի բաներ է պատմում, որոնք իրականում չեն եղել: Բայց դա միշտ էլ այդպես է:

Դա լավ հանդիպում էր, տիկին վարչապետը հրաշալի տեսք ուներ, ամենևին հոգնած ու ճնշված չէր երևում: Նա իր գործն էր անում, ես՝ իմը: Մենք համաձայնության չեկանք, քանի որ, նախ, հարկավոր է լուծել ԵՄ-ում՝ բրիտանացի քաղաքացիներին, և Միացյալ Թագավորությունում՝ եվրոպացիներին վերաբերող խնդիրները»,- հայտարարել է Յունկերը:

Կիրակի օրը գերմանական   Frankfurter Allgemeine Sonntagszeitung  թերթը գրել էր, թե Եվրահանձնաժողովի ղեկավարն, իբր, իր օգնականներին ասել է. «Թերեզա Մեյը ճնշված, հոգնած տեսք ուներ, աչքերի տակ՝ մեծ շրջանակներ,  աղերսում էր օգնել brexit-ի հարցում ու առաջարկում կոնցեսիոն պայմանագիր կնքել բանակցությունների սեղանի շուրջ»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Նորապատում. այրվում է եռահարկ շենքը’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ն հաշվեհարդար է տեսել Էլ-Կարյատեյնի ազգաբնակչության հետ’