Երեքշաբթի Յուն Սոկ Յոլը երդում է տվել և ստանձնել է Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնը։
«Մեր սերնդի պարտքն է այնպիսի երկիր կառուցել, որտեղ երաշխավորված են ազատական դեմոկրատիայի սկզբունքները և շուկայական տնտեսության զարգացումը, մի երկիր, որը կատարում է միջազգային հանրության պատվավոր անդամի իր պարտավորությունները, մի երկիր, որը պատկանում է իր ժողովրդին»,- երդմնակալության արարողության ժամանակ ասել է Յուն Սոկ Յոլը։
Նախագահը նշել է, որ այսօր Հարավային Կորեան բազմաթիվ ճգնաժամերի է բախվել, այդ թվում՝ համավարակը, շղթայական մատակարարումների խափանումը, կլիմայի փոփոխությունները, զինված հակամարտություններն արտասահմանում։ Ըստ նրա՝ այդ խնդիրները պետք է լուծեր «քաղաքական գործընթացը», բայց դա տեղի չի ունեցել «դեմոկրատիայի ճգնաժամի» և հակաինտելեկտուալիզմի տարածման պատճառով։ Այնուամենայնիվ, նախագահը համոզմունք է հայտնել, որ իր երկիրը կկարողանա լուծել բոլոր խնդիրները։
Փոխանցում է tass.ru-ն։